Սեպտեմբերի 12-ը Գյումրիում ՏԻՄ ընտրություններին մասնակցության առաջադրումների վերջին օրն է

Armenpress 12:08, 12 Սեպտեմբեր, 2021

ԳՅՈՒՄՐԻ, 12  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում ՏԻՄ ընտրություններին մասնակցելու առաջադրումների վերջին օրը սեպտեմբերի 12-ն է: Քաղաքական ուժերը իրավունք ունեն իրենց համամասնական ցուցակն ընտրական հանձնաժողով ներկայացնել մինչև սեպտեմբերի 12-ի ժամը 18:00-ը, իսկ  կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը կատարվելու է սեպտեմբերի 12-ից մինչև սեպտեմբերի 17-ը, ժամը՝ 18:00-ը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին թիվ 31 ԸԸՀ-ից, մինչ այժմ ՏԻՄ ընտրությանը մասնակցության հայտ է ներկայացրել 6 քաղաքական ուժ՝ «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը, «Գյումրին կռնա՜» նորաստեղծ դաշինքը, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը, Կոմունիստական կուսակցությունը, «Արժանապատիվ ուղի» կուսակցությունը եւ նորաստեղծ «Հայրաքաղաք» դաշինքը: Սեպտեմբերի 11-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու տարածքային կառույցը հրապարակեց ավագանու թեկնածուների իր ցանկը: ՔՊ կուսակցության առաջադրումը կլինի սեպտեմբերի 12-ին։

Արմենուհի Մխոյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am