Թուրքիայի պաշտպանության նախարարը հանդիպել է Ադրբեջանի ԳՇ պետին

Armenpress 16:23, 13 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ընդունել է Ադրբեջանի նորանշանակ գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևին, ով պաշտոնական այցով գտնվում է Անկարայում:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական haberler.com-ը:

Թուրքիայի ՊՆ նախարարը հանդիպման ժամանակ ընդգծել է, որ Թուրքիան Ադրբեջանին «մեկ ազգ, երկու պետություն» տրամաբանության մեջ շարունակելու է աջակցել:

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հանդիպել են նաև  Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ գեներալ Յաշար Գյուլերը և Ադրբեջանի ԶՈւ նորանշանակ ԳՇ պետ գեներալ-լեյտենանտ  Քերիմ Վելիևը:

Տեղեկության համաձայն՝ կողմերը քննարկել են ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական, ինժեներական և այլ ոլորտներում համագործակցության զարգացման վերաբերյալ մի շարք հարցեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am