ՌԴ Պետդումայի ընտրություններում շուրջ 250 միջազգային դիտորդ կաշխատի

Armenpress 10:09, 15 Սեպտեմբեր, 2021
ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի առաջիկա խորհրդարանական ընտրություններում կաշխատի 55 պետությունից ժամանած գրեթե 250 միջազգային դիտորդ: Այդ մասին հաղորդել Է ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:«Այս պահին, ըստ նախնական տվյալների (սրանք դեռ գրանցման վերջնական արդյունքները չեն), իրենց մասնակցությունն Է հաստատել 55 երկրի 249 միջազգային դիտորդ: Ընդգծում եմ՝ նրանք միջազգային դիտորդի կարգավիճակ ունեցողներն են, այլ ոչ թե փորձագետի»,-ԿԸՀ-ի ղեկավարն ասել Է հարցազրույցում, որը սեպտեմբերի 15-ին հրապարակվել Է «Ռոսիյսկայա գազետա» թերթում:ՌԴ Պետդումայի ընտրություններում եւ տարածաշրջանային ընտրություններում քվեարկությունը տեղի կունենա սեպտեմբերի 17-ից մինչեւ 19-ը: Ընտրելու են ութերորդ գումարման Պետդումա, ինը տարածաշրջանների ղեկավարներ (եւս երեքին կընտրեն տարածաշրջանային խորհրդարանները), ինչպես նաեւ 39 տարածաշրջանների պետական իշխանության օրենսդիր մարմինների պատգամավորներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am