ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը և ԿԽՄԿ նախագահը քննարկել են ԼՂ-ի, այլ տարածաշրջանների հումանիտար խնդիրները

Armenpress 11:41, 15 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժնևում սեպտեմբերի 14-ին հանդիպել են  Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Վերշինինը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պիտեր Մաուրերը:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքից:

«Հանդիպման ընթացքում շարունակվել է Աֆղանստանում, Սիրիայում, Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաեւ՝ այլ տարածաշրջաններում ընթացիկ հումանիտար օրակարգի մանրամասն քննարկումը: Այս համատեքստում դիտարկվել են Ռուսաստանի և ԿԽՄԿ-ի փոխգործակցության ամրապնդման գործնական ասպեկտները»,- նշված է հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am