Մորի Կոնեն հեռացել է «Արարատ»-ից

Armenpress 12:47, 22 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտ դը իվուարցի հարձակվող Մորի Կոնեն ավարտում է իր ելույթները Երևանի «Արարատի» կազմում։

«Արմենպրես»ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Հունգարական «Ույպեշտ» ակումբի հետ համաձայնություն է ձեռք բերվել ֆուտբոլիստի՝ այդ ակումբ տեղափոխության շուրջ։  

Մորի Կոնեն «Արարատին» էր միացել 2020/21 մրցաշրջանից առաջ:  Նա թիմի կազմում մասնակցել է Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 22 խաղի և դարձել 7 գոլի հեղինակ:

Կոնեն նաև առանցքային դեր է ունեցել 2020/21 մրցաշրջանում «Արարատի»՝ գավաթը նվաճելու հարցում: Նա մասնակցել է գավաթային վեց խաղի և դարձել նույնքան գոլի հեղինակ՝ այդ թվում երկու գոլ խփելով եզրափակիչ խաղում։

Եվրագավաթներում 26-ամյա ֆուտբոլիստն «Արարատի» կազմում անցկացրել է չորս խաղ՝ դառնալով երկու գոլի հեղինակ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am