Արթուր Դավթյանը մասնակցում է ԱՊՀ գլխավոր դատախազների Համակարգող խորհրդի 31-րդ նիստին

Armenpress 13:14, 22 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊԵՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության պետ Եղիազար Ավագյանը և գլխավոր դատախազի խորհրդական Արթուր Բաղդասարյանը սեպտեմբերի 20-24-ը  Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Նուր-Սուլթանում մասնակցում են ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների Համակարգող խորհրդի 31-րդ նիստին:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ e-gov.am կայքէջից:

Նշվում է, որ Արթուր Դավթյանի, Եղիազար Ավագյանի և Արթուր Բաղդասարյանի՝ Ղազախստանի Հանրապետություն գործուղման՝ սեպտեմբերի 22-24-ն ընկած ժամանակահատվածի օրապահիկի և գիշերավարձի հետ կապված ծախսերը հոգում է հրավիրող կողմը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am