Ներկայացվել է ՉԼ եզրափակիչի տարբերանշանը  

Armenpress 13:34, 22 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 2022 թվականի եզրափակիչի կազմկոմիտեն ներկայացրել է եզրափակիչ հանդիպման տարբերանշանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա 2022 թվականի մայիսի 28-ին: Եզրափակիչը կհյուրընկալի Սանկտ-Պետերբուրգի «Գազպրոմ Արենա»-ն, որը տեղավորում է 68 հազար հանդիսական:

Սանկտ-Պետերբուրգը եզրափակիչ խաղը հյուրընկալելու իրավունքը ստացավ 2019 թվականին: «Գազպրոմ Արենա»-ն կառուցվել է 2017 թվականին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am