Էրդողանն ու Վրաստանի վարչապետը քննարկել են Կովկասում տիրող իրավիճակը

Armenpress 15:43, 22 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Կովկասում տիրող իրավիճակը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Վրաստանի կառավարության մամուլի ծառայությանը:

«Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ՄԱԿ -ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Հանդիպման բովանդակությունը վերաբերել է տարածաշրջանում տիրող իրավիճակին: Ըստ Իրակլի Ղարիբաշվիլիի՝ Վրաստանի ամենակարևոր նպատակը տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումն է, և Վրաստանը պատրաստ է կատարել իր խաղաղապահ գործառույթը  Կովկասյան տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության ապահովման համար»,-ասված է հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am