Զելենսկին և Էրդողանը քննարկել են ազատ առևտրի և ռազմական համագործակցության հարցեր

Armenpress 15:49, 22 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Նյու Յորք աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Զելենսկին գրառում է արել իր թվիթերյան միկրոբլոկում:

Գրառման համաձայն՝ բանակցությունների ընթացքում երկու կողմերը քննարկել են մի շարք հարցեր` ազատ առևտրի գոտուց մինչև ռազմատեխնիկական համագործակցություն:

Երկրների ղեկավարները անդրադարձել են նաև ՌԴ-ում պահվող Ղրիմի թաթարների ազատ արձակման և Սևծովյան տարածաշրջանում անվտանգության պահպանման հարցերին:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am