ԳԴՀ-ի կանցլերը չի ընդունել Բայդենի առաջին հեռախոսազանգը. The Wall Street Journal

Armenpress 10:40, 23 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Ջո Բայդենն առաջին հեռախոսազանգն արել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին: ԱՄՆ-ի ղեկավարի կարծիքով, դա պետք Է դառնար անդրատլանտյան կայունությանը վերադառնալու խորհրդանիշ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է The Wall Street Journal թերթը:

Ըստ թերթի աղբյուրների վկայությունների, Մերկելն անտեսել Է զանգը եւ մեկնել քաղաքից դուրս: Արդյունքում՝ նախագահի պաշտոնում Ջո Բայդենն առաջին հեռախոսազանգի ընթացքում հաղորդակցվել Է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ, նշվում Է հրատարակության նյութում:

Բայդենը պաշտոնապես նախագահի պաշտոնն ստանձնել Է հունվարի 20-ին: Ավելի վաղ ռադիո Sputnik-ը հաղորդել Էր, որ ԳԴՀ-ում պատրաստել են թավշյա արջուկ՝ Անգելա Մերկելի տեսքով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am