Հարոյանը հայտավորված է «Բարսելոնա»-ի դեմ խաղին

Armenpress 15:03, 23 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կադիս»-ի և Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը հայտավորված է «Բարսելոնա»-ի դեմ խաղում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Կադիս»-ի գլխավոր մարզիչը ներկայացրել է թիմի ընդհանուր հայտացուցակը Իսպանիայի ֆուտբոլի առաջնության` Լա լիգայի 6-րդ տուրի «Բարսելոնա»-ի հետ խաղի համար: Այդ խաղին դաշտ դուրս եկող մարզիկների շարքում է նաև Վարազդատ Հարոյանը:

«Կադիս»-«Բարսելոնա» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 22-ի լույս 23-ի կեսգիշերին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am