Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 906 նոր դեպք. առողջացել է 627 քաղաքացի

Armenpress 11:09, 24 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում սեպտեմբերի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 256 հազար 554 դեպք, որոնցից 238 հազար 527-ն` առողջացած, 5216-ը` մահվան ելքով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11 հազար 612 բուժառու: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 միլիոն 676 հազար 198 թեստավորում:

Սեպտեմբերի 23-ին կատարվել է 6221 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 906 նոր դեպք: Ունենք 672 առողջացած, 16 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ բուժառուն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1199 է:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am