Եմենի ԱԳՆ-ն ՄԱԿ-ին կոչ է արել՝ արգելափակել հուսիների ֆինանսական ցանցը

Armenpress 11:57, 24 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ը պետք Է արգելափակի ապստամբ-հուսիների ֆինանսական ցանցը, անհատական պատժամիջոցները չեն աշխատում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է Եմենի ԱԳ նախարարության ղեկավար Ահմեդ Ավադ բեն Մուբարաքը:

«Պատժամիջոցներ արդեն կան: Ես կարծում եմ, որ դրանք պետք ավելի խելամտորեն օգտագործել: Ես նկատի ունեմ, որ անհրաժեշտ Է պատժամիջոցներ սահմանել նրանց ֆինանսական ցանցի նկատմամբ, այլ ոչ թե առանձին մարդկանց»,-ասել Է նախարարը:

Դիվանագետը նաեւ հայտարարել Է, որ ՄԱԿ-ը եւ միջազգային հանրակցությունը պետք Է ավելի ակտիվ ճնշում գործադրեն, որպեսզի հուսիներին հարկադրի հրադադարի:

Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք Է դրա համար գործի դնի իր տրամադրության տակ եղած առկա ողջ գործիքակազմը: 2014 թվականի օգոստոսից Եմենում շարունակվում Է դիմակայությունը կառավարական ուժերի ու հուսիների միջեւ:

Այն առավել ակտիվ փուլ Է անցել 2015 թվականի մարտին արաբական կոալիցիայի ներխուժումից հետո, որը գլխավորում Է Սաուդյան Արաբիան: Արաբական կոալիցիան՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, աջակցում Է Եմենի նախագահ Աբադ Ռաբբո Մանսուր Հադիի զորքերին՝ հուսի ապստամբների հետ նրանց դիմակայության գործում, որոնք վերահսկում են երկրի մի մասը: Արեմուտքում հայտարարում են, որ խռովարարներին օգնում Է Իրանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am