Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 1 աճյուն

Armenpress 17:30, 24 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 23-ին Շուշիում ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել ռազմագործողությունների ընթացքում զոհված ևս 1 զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Արցախի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

«Ռազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների աճյունների որոնումները Արցախի տարածքում սեպտեմբերի 24-ին չեն իրականացվել: Առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն»,- նշում են ԱԻՊԾ-ից։

2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև օրս, Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1670 աճյուն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am