Շախմատի կանանց ընտրանին ԱԱ-ի քառորդ եզրափակիչում է

Armenpress 23:45, 29 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի կանանց ընտրանին զիջեց Ռուսաստանի թիմին աշխարհի առաջնության ենթախմբի վերջին խաղում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իսպանիայում ընթացող աշխարհի առաջնության A ենթախմբի վերջին խաղում Հայաստանի ընտրանին 1:3 հաշվով զիջեց Ռուսաստանին: Թիմի կազմում ոչ-ոքիներ գրանցեց Լիլիթ Մկրտչյանը և Աննա Սարգսյանը, իսկ Սուսաննա Գաբոյանը և Սիրանուշ Ղուկասյանը պարտվեցին:

Հայաստանի ընտրանին ենթախմբում գրավեց երրորդ տեղը և դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի Ուկրաինայի դեմ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am