Աշխարհի շատ երկրներում «Ինստագրամի», «Ֆեյսբուքի» և «Վոթսափի» աշխատանքը խափանվել է

Armenpress 20:28, 4 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ֆեյսբուքին» պատկանող «Ինստագրամ» և «Ֆյեսբուք» սոցիալական ցանցերն ու «Վոթսափ»  հավելվածը աշխարհի շատ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում,  անհասանելի են դարձել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Independent-ին, «Ֆեյսբուք»-ի բաժանորդների մոտ սխալմունք է ցույց տալիս, երբ նրանք փորձում են մուտք գործել կայք:

«Վոթսափ»-ի և «Ինտրագրամ»-ի հավելվածները դեռևս շարունակում են աշխատել, բայց նոր բովանդակություն ցույց չեն տալիս»,- նշված է պարբերականում:

  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am