Քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակը շնորհել են ասիմետրիկ օրգանակատալիզի համար

Armenpress 14:33, 6 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քիմիայի բնագավառում 2021 թվականի Նոբելյան մրցանակը շնորհել են Բենիամին Լիստին եւ Դեւիդ Մակմիլանին ասիմետրիկ օրգանակատալիզի զարգացման համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին իր կայքում գրում Է Նոբելյան կոմիտեն:

Անցյալ տարի CRISPR/Cas9 համագենի խմբագրման մեթոդի զարգացման համար պարգեւն ստացել են Ջենիֆեր Դուդնան եւ Էմանուել Շարպանիտեն: Պարգեւի հանձնման արարողությունն, ինչպես եւ անցալ տարի, տեղի կունենա առցանց: Բացի նոբելյան մեդալից եւ դիպլոմից դափնեկիրները կստանան 10 միլիոն կրոն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am