Թեհրանը հայտարարել Է, որ Մոսկվայի հետ երկխոսությունն Իրանի նոր կառավարության գերակայություններից Է

Armenpress 15:14, 6 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի հետ Թեհրանի երկխոսությունն Իսլամական Հանրապետության նոր կառավարության գերակայությունների թվում Է: Հոկտեմբերի 6-ին այդ մասին հայտարարել Է Իրանի արտգործնախարարության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլահիյանը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ կայացած բանակցություններում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մեք կցանկանայինք ընդգծել, որ մեր նոր կառավարության բարիդրացիության քաղաքականությունում Ռուսաստանն, անշուշտ, մեր գերակայությունում Է»,- ասել Է նա: Նախարարը նշել Է, որ նախագահների կանոնավոր շփումները, ինչպես նաեւ իր այցով Մոսկվայում անձնական ներկայությունը ցույց են տալիս, որ երկու երկրների հարաբերությունները «շատ սերտ են եւ արտոնյալ»:

«Մեք պետք Է ջանքեր գործադրենք, որպեսզի հասնենք նոր խնդիրների եւ լուրջ թռիչքի մեր երկկողմ հարաբեություններում»,- շարունակել Է նա: Իրանի արտգործնախարարության ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանի արտգործնախարարի հետ ներկայիս բանակցությունները «շատ լավ հնարավորություն» են բացում «անցնելու տարածաշրջանային օրակագին»: «Ես նկատի ունեմ Հարավային Կովկասը, Աֆղանստանը, ինչպես նաեւ Եմենը»,- հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am