Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 2844 նոր դեպք

Armenpress 16:50, 9 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում հոկտեմբերի 9-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2 844 նոր դեպք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 631 հազար 563 է:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 814 պացիենտ: Երկրում վարակից մահացել է ևս 29 մարդ, ընդհանուր մահերի թիվը 9221 է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am