Պիկասոյի կտավը վաճառվել է 24.6 մլն դոլարով

Armenpress 17:16, 9 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանացի նկարիչ, քանդակագործ Պաբլո Պիկասոյի կտավը Հոնկոնգում վաճառվել է 24.6 մլն դոլարով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Sotheby's աճուրդի տունը:

Կտավում պատկերված է Պիկասոյի կինն ու ոգեշնչման աղբյուրը՝ Ժակլին Ռոկը:

Աճուրդի ընթացքում 9.1 մլն դոլարով վաճառվել է նաև հոլանդացի նկարիչ Վինսենթ Վան Գոգի նատյուրմորտը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am