Կանադայում հրաձգություն Է տեղի ունեցել գիշերային ակումբի մոտ

Armenpress 10:24, 11 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի Քալգարի քաղաքում (Ալբերտայի նահանգ) մեկ մարդ Է զոհվել հրաձգության հետեւանքով: Հոկտեմբերի 10-ին այդ մասին հայտնել Է CTV հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Միջադեպը տեղի Է ունեցել տեղի գիշերային ակումբներից մեկի մոտ: Հրաձգության մասին կանչով ժամանած ոստիկանները տեղում հայտնաբերել են մոտ 30 տարեկան տղամարդու չափազանց ծանր վիճակում: Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ավելի ուշ մահացել Է: Միաժամանակ այդ հիվանդանոց Է դիմել մի այլ տղամարդ, որի մոտ նույնպես հրազենային վիրավորում Է եղել: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Այդ երկու տղամարդկանց եւ հրաձգությման միջադեպի միջեւ կապը պարզվում Է: Այլ տեղեկատվություն չեն հայտնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am