Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 1589 դեպք. մահացել է 29 մարդ

Armenpress 11:10, 14 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հոկտեմբերի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 276 հազար 666 դեպք, որոնցից 251 հազար 330-ն` առողջացած, մահացել է 5675 մարդ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, վերջին մեկ օրում կատարվել է 12 հազար 522 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1589 նոր դեպք: Ունենք 754 առողջացած, 29 մահվան դեպք:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 18 հազար 430 բուժառու: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 միլիոն 839 հազար 622 թեստավորում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am