Երևանի Ռուսական թատրոնը «Սկապենի արարքները» ներկայացմամբ կմասնակցի «Հայրենակիցներ» փառատոնին

Armenpress 15:44, 20 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը հոկտեմբերի 22-28-ը կմասնակցի Սարանսկում (Մորդովիա) կայանալիք «Հայրենակիցներ» XV ռուսական դրամատիկական թատրոնների միջազգային փառատոնին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փառատոնի հանդիսավոր բացումը վստահված է Երևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնին:

Հոկտեմբերի 22-ին Մորդովիայի հանրապետության պետական ռուսական դրամատիկական թատրոնի բեմում Հայաստանը ներկայացնող թատերախումբը կցուցադրի Ժ. Բ. Մոլիերի «Սկապենի արարքները» ներկայացումը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի ռեժիսուրայով:

«Սկապենի արարքները» ներկայացումը յուրահատուկ սիրո խոստովանություն է թատրոնին՝ ուրախ, խորաթափանց:

Դրամատիկական թատրոնների XV միջազգային փառատոնին կմասնակցեն կոլեկտիվներ Հայաստանից, Ղազախստանից, Բելառուսից, Աբխազիայից, Ռուսաստանից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am