«Կհամոզեմ». Արամ MP3-ն նոր երգ ու հոլովակ է հրապարակել

Armenpress 10:44, 21 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արամ MP3-ն երկրպագուներին է մատուցել «Կհամոզեմ» երգը, որի տեսահոլովակն արդեն արտիստի YouTube-ի պաշտոնական ալիքում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգի երաժշտության հեղինակները Կարենն ու Սևակն էն, իսկ խոսքը գրել է Ավետ Բարսեղյանը, տեսահոլովակի ռեժիսորն է Արամայիս Հայրապետյանը:

Երգիչը «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում գրել է, որ երգի վրա աշխատել են շատ-շատ երկար և քրտնաջան: «Վերջապես եկավ այն ձեզ ներկայացնելու ժամանակը:

Լսեք, դիտեք, սիրեք, սիրահարվեք, խոստովանեք և համոզեք»,- նշել է նա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am