Տրոմսյոյում սկսվել Է Լավրովի հանդիպումը Ֆինլանդիայի ԱԳ նախարարի հետ
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոյի հետ հանդիպում Է անցկացնում Բարենցա-Եվրաարկտիկական տարածաշրջանի խորհրդի 18-րդ նախարարական նստաշրջանի շրջանակներում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:Նախարարները ողջույնի մի քանի ռեպլիկաներ են փոխանակել սկզբում, ինչից հետո հանդիպումը շարունակվել Է մամուլի համար փակ ձեւաչափով:Ռուսական դիվանագիտության ղեկավարը հոկտեմբերի 25-26-ին այցով գտնվում Է Տրոմսյոյում, որտեղ նա մասնակցում Է Բարենցա-Եվրաարկտիկական տարածաշրջանի խորհրդի 18-րդ նախարարական նստաշրջանին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ
Հարցազրույցներ
Փաստ մեկնաբանությամբ