Թալիբները Չինաստանին խնդրել են օգնել աֆղանցի ձեռնարկատերերին՝ ուղղակիորեն առեւտուր անել չինացի գործընկերների հետ

Armenpress 16:24, 26 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թալիբան» շարժման արտաքին գործերի նախարար Ամիր Խան Մութաքին Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Վան Իի հետ հանդիպմանը խնդրել Է օգնել աֆղանցի ձեռնարկատերերին՝ ուղղակիորեն առեւտուր անել չինացի գործընկերների հետ: Այդ մասին հաղորդել Է թալիբների ԱԳՆ-ն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մութաքին հորդորել Է չինական կողմին՝ օգնել լուծելու աֆղանցի առեւտրականների խնդիրները եւ ուղղակիորեն Աֆղանստանից Չինաստան արտահանել այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են՝ մարմարը, դեղաբույսերը, նուշը, թզի չիրը, գետնանուշը եւ մայրու ծառի ընկույզները»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Աֆղանական կողմը նաեւ հորդորել Է չինացի գործընկերներին՝ աֆղանցի ուսանողներին հնարավորություն ընձեռել բարձրագույն կրթություն ստանալու Չինաստանում:

Մութաքին շնորհակալություն Է հայտնել չինական կողմին անցյալում աֆղանցի ուսանողներին բաժնեմասեր եւ կրթաթոշակներ տրամադրելու համար: Իր հերթին Չինաստանի արտաքին գործերի նախարարը նշել Է, որ ՉԺՀ-ն ապագայում կաշխատի երկու երկրների ընդհանուր շահերի հիման վրա եւ երբեք չի միջամտի Աֆղանստանի ներքին գործերին:

Վան Ին ընդգծել Է, որ իր երկիրը հարգում Է Աֆղանստանի անվտանգությունը, անկախությունը եւ տարածքային ամբոողջականությունը:

Օգոստոսին թալիբների կողմից Աֆղանստանը նվաճելուց հետո երկրից ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերման ֆոնին արմատական շարժման ներկայացուցիչները հայտարարել են, որ մեծ հույսեր են կապում Չինաստանի հետ: Ավելի վաղ թալիբների պաշտոնական ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը Չինաստանը համարել Է «գլխավոր գործընկեր»:

Նրա խոսքով՝ Չինաստանը պատրաստ Է ներդրում ունենալ Աֆղանստանի վերականգնման գործում: Նա հայտարարել Է, որ թալիբները հույս ունեն «հին Մետաքսի ճանապարհը» վերականգնել «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» չինական նախաձեռնության շնորհիվ:

«Աֆղանստանում կան հարուստ պղնձահանքեր, որոնք կարելի Է արդիականացնել ՉԺՀ-ի օգնությամբ»,-հիշեցրել Է Մուջահիդը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am