2020 թվականին ԱՄՆ-ում ավելի քան 8,2 հազար հանցագործություն է կատարվել ատելության հողի վրա. The Hill

Armenpress 16:48, 26 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2020 թվականին Միացյալ Նահանգներում ավելի քան 8,2 հազար հանցագործություն Է արձանագրվել ատելության հողի վրա: Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) այս նորացված տվյալները, որոնք լրացվել են Օհայոյի նահանգից ստացված տեղեկատվությամբ, հոկտեմբերի 25-ին հրապարակել Է The Hill թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հետաքննություննեի դաշնային բյուրոյում պարզաբանել են, որ Օհայոյի ցուցանիշները տեխնիկական պատճառներով հաշվի չԷին առնվել համանման վիճակագրությունում, որը ներկայացվել Էր օգոստոսին: Հրապարակված տվյալների համաձայն՝ անցյալ տարի ԱՄՆ-ում արձանագրվել Է 8 263 քրեական արարք եւ 11 129 իրավազանություն, որոնք կատարվել են ռասայական, Էթնիկական, կրոնական, սեռային, գենդերային եւ այլ կարգի ատելության հողի վրա:

Դա համապատասխանաբար 13 տոկոսով եւ 30 տոկոսով գերազանցում Է 2019 թվականի համանման ցուցանիշները: Ատելության հողի վրա արձանագրված հանցագործությունների կեսից ավելին (53 տոկոսը) բնութագրվել են որպես ահաբեկում, 28 տոկոսը՝ հարձակումներ եւ 18 տոկոսը՝ հարձակումներ ծանրացուցիչ հանգամանքներով: ՀԴԲ-ի նորացված վիճակագրությոնում այդ նույն կատեգորիային են դասվում, որպես ատելությամբ պատճառաբանված, 22 սպանություն եւ 21 բռնաբարություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am