N զորամասի հրաձգարանում հոկտեմբերի 26-ին անցկացվել են կրակային պատրաստության պարապմունքներ

Armenpress 21:22, 26 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինծառայողների կրակի վարման հմտությունները կատարելագործելու նպատակով N զորամասի հրաձգարանում հոկտեմբերի 26-ին անցկացվել են կրակային պատրաստության պարապմունքներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, անձնակազմը հրահանգավորվել է անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ և կատարել կրակային վարժություններ` դիրքերի փոփոխմամբ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am