Արոնյանը և Հովհաննիսյանը հաղթել են Grand Swiss-ի երկրորդ տուրում  

Armenpress 10:23, 29 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում ընթացող մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երկրորդ տուրում հաղթանակ տոնեցին Լևոն Արոնյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը, իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին Մանուէլ Պետրոսյանը, Սերգեյ Մովսեսյանը, Գաբրիել Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանն ու Հայկ Մարտիրոսյանը:

Կանանց մրցաշարում Աննա Սարգսյանը պարտություն կրեց, Էլինա Դանիելյանը` հաղթեց:

Տղամարդկանց և կանանց մրցաշարերի հաղթողները իրավունք կնվաճեն մասնակցելու աշխարհի առաջնության ընտրական մրցապայքարին։ Մրցաշարերը, որոնք տեղի են ունենում Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում, կընթանան հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am