ՀՀ ԱԺ նախագահը հյուրընկալել է Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Պատրիարքին

Armenpress 13:30, 29 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 29-ին հյուրընկալել է Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Պատրիարք Ռաֆայէլ Պետրոս Մինասեանին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից:

Շնորհավորելով հոգեւոր Տիրոջը Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Պատրիարք ընտրվելու առթիվ՝ Ալեն Սիմոնյանը մաղթել է հաջողություններ բարձր եւ աստվածահաճո առաքելության մեջ:

Զրուցակիցները քննարկել են աշխարհասփյուռ հայերին եւ հայ կաթողիկե համայնքին վերաբերող հոգեւոր, կրթական եւ հայրենիքի հետ կապն առավել սերտացնելուն միտված հարցեր:

Անդրադարձ է եղել լիբանանահայ համայնքի խնդիրների լուծման ուղղությամբ Հայաստանի անելիքներին:

Հոգեւոր Տերը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար՝ ՀՀ ԱԺ նախագահին եւ Ազգային ժողովին  մաղթելով արդյունավետ գործունեություն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am