Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 42 մարդ

Armenpress 14:24, 30 Հոկտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում հոկտեմբերի 30-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4610  նոր դեպք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 715 հազար 865 է:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 2624 պացիենտ: Երկրում վարակից մահացել է ևս 42 մարդ, ընդհանուր մահերի թիվը 10 003 է:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am