«Արցախ, ցավտ տանիմ». Անդրեն նոր երգ և հոլովակ է հրապարակել

Armenpress 10:58, 1 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անդրեն երաժշտասերներին է ներկայացրել «Արցախ, ցավտ տանիմ» երգը, որի հիման վրա նկարահանված տեսահոլովակն արդեն երգչի YouTube-ի պաշտոնական ալիքում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգի թե՛ խոսքերի, թե՛ երաժշտության հեղինակն Անդրեն է, գործիքավորումն իրականացրել է Վահան Նահապետյանը, իսկ տեսահոլովակի ռեժիսորն Արսեն Եսայանն է:

Արմատներով Արցախից Անդրեն, որը երկար տարիներ ապրում և ստեղծագործում է ԱՄՆ-ում, երգի պրեմիերան կազմակերպել է Ստեփանակերտի Ազատամարտիկների պուրակում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am