Գրոսմայստերները շարունակում են ելույթները Grand Swiss-ում  

Armenpress 09:43, 4 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող գրոսմայստերները շարունակում են ելույթները Grand Swiss-ում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում ընթացող այս մրցաշարում մեկօրյա հանգստից հետո շախմատիստները շարունակել են պայքարը: Հայաստանի ներկայացուցիչներից 4,5-ական միավոր ունեն Գաբրիել Սարգսյանը և Մանուէլ Պետրոսյանը: Առաջատար Ալիռեզա Ֆիրուջան ունի 5,5 միավոր:

Տղամարդկանց և կանանց մրցաշարերի հաղթողներն իրավունք կնվաճեն մասնակցելու աշխարհի առաջնության ընտրական մրցապայքարին։ Մրցաշարերը կավարտվեն նոյեմբերի 9-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am