Երիտասարդ հունա-հռոմեական ըմբիշները 7-րդն են թիմային հաշվարկում  

Armenpress 09:46, 4 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող երիտասարդ հունա-հռոմեական ըմբիշներն ավարտել են ելույթներն աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների հավաքականը Աշխարհի առաջնությունում նվաճեց 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ:

Թիմային հաշվարկով մենք 7-րդն ենք՝ 44 երկրների շարքում:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am