Բայդենի վարչակազմը հավանություն Է տվել Սաուդյան Արաբիային 650 միլիոն դոլարի զենք վաճառելու գործարքին

Armenpress 12:02, 5 Նոյեմբեր, 2021
Մջգ-6 Բայդենի վարչակազմը հավանություն Է տվել Սաուդյան Արաբիային 650 միլիոն դոլարի զենք վաճառելու գործարքին ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հավանություն Է տվել Սաուդյան Արաբիային 650 միլիոն դոլար գումարի զենք վաճառելու գործարքին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է Axios-ը:2018 թվականի վերջին ԱՄՆ-ի Սենատը հավանություն Էր տվել Եմենի ռազմական հակամարտությունում Սաուդյան Արաբիային ցուցաբերվող աջակցությունը դադարեցնելու եւ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մոհամեդ բեն Սալամանին լրագրող Ջամալ Հաշքաջիի սպանության համար պատասխանատվության վերաբերյալ բանաձեւին:Այն ժամանակվա ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վետո Է դրել Սաուդյան Արաբիային ցուցաբերվող աջակցությունը դադարեցնելու բանաձեւին եւ շարունակել Է նրան զենք վաճառել նույնիսկ այն բանից հետո, երբ հայտնի Է դարձել Հաշքաջիի սպանությանը գահաժառանգ արքայազնի մասնակցության մասին: ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը փետրվարին նշել Է, որ Բայդենը հստակ հասկանալ Է տվել, որ Սաուդյան Արաբիայի հետ համագործակցությունը պետք Է արտահայտի ամերիկյան արժեքները: Նա հավելել Է, որ Վաշինգտոնը հայտարարել Է «Սաուդյան Արաբիայի կողմից արտերկրյա սպառնալիքներին եւ ակտիվիստների, այլախոհների եւ լրագրողների վրա հարձակումներին վերջ դնելու» անհրաժեշտության մասին, եւ որ ԱՄՆ-ը չի հանդուրժի դա:Այդ նույն ամսին Բայդենը պաշտոնապես դադարեցրեց Եմենում Սաուդյան Արաբիայի հարձակումներին ցուցաբերվող աջակցությունը: Դրա հետ մեկտեղ Վաշինգտոնը շարունակում Է Էր Ռիադը դիտարկել որպես տարածաշրջանում կարեւոր դաշնակից:2014 թվականի օգոստոսից Եմենում շարունակվում Է դիմակայությունը կառավարական ուժերի ու հուսիթների միջեւ: Այն առավել ակտիվ փուլ Է անցել 2015 թվականի մարտին արաբական կոալիցիայի ներխուժումից հետո, որը գլխավորում Է Սաուդյան Արաբիան: Արաբական կոալիցիան՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, աջակցում Է Եմենի նախագահ Աբադ Ռաբբո Մանսուր Հադիի զորքերին՝ հուսիթ ապստամբների հետ նրանց դիմակայության գործում, որոնք վերահսկում են երկրի մի մասը: Արեմուտքում հայտարարում են, որ խռովարարներին օգնում Է Իրանը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am