Լավրովը Սուրբ Աթոռի քարտուղարի հետ քննարկել է ԼՂ-ում իրավիճակը

Armenpress 19:42, 9 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Սուրբ Աթոռի Պետությունների հետ հարաբերությունների հարցերով քարտուղար Փոլ Ռիչարդ Գալագերի հետ բանակցությունների արդյունքներով համատեղ ասուլիսում, ի թիվս այլ հարցերի անդրադարձել է նաև Հարավային Կովկասին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՌԴ ԱԳՆ կայքը, Լավրովը նշել է, որ քննարկվել է իրավիճակն աշխարհի տարբեր տարածաշրջաններում, որտեղ նկատվում են ճգնաժամային գործընթացներ:

«Մենք մանրամասնորեն խոսել ենք այն ջանքերի մասին, որոնք Ռուսաստանի Դաշնությունը ձեռնարկում է Լեռնային Ղարաբաղում հրադադարը պահպանելու և գործընթացներ կազմակերպելու համար, որոնք պետք է ամրապնդեն վստահությունը և պայմաններ ստեղծեն Հարավային Կովկասում լիարժեք տնտեսական և այլ համագործակցության համար»,- ասել է Լավրովը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am