Ավելի քան 140 աֆղանցի օդաչուներ ԱՄՆ-ի օգնությամբ լքել են Տաջիկստանը

Armenpress 12:44, 10 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լույս նոյեմբերի 10-ի գիշերը 143 աֆղանցի օդաչուներ ԱՄՆ-ի օգնությամբ լքել են Տաջիկստանը, որտեղ նրանք թաքնվում Էին Աֆղանստանում «Թալիբան» շարժման իշխանության գալուց հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 10-ին հաղորդում են տաջիկական ԶԼՄ-ները:

Աֆղանցի օդաչուների հետ միասին Տաջիկստանից հեռացել են մի քանի ընտանիքներ Աֆղանստանից, այդ թվում՝ լրագրողներ: ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն, նախօրյակին Դուշանբեում ԱՄՆ-ի դեսպանությունում հաստատել են Տաջիկստանից երրորդ երկիր 191 աֆղանցիների, այդ թվում՝ օդաչուներին, դուրս տանելու մտադրությունը, իսկ այնտեղից ԱՄՆ: Հաղորդվել Է, որ օդաչուների մեջ եղել Է երկու հղի կին, որոնք գտնվում Էին տաջիկ բժիշկների հսկողության ներքո: Աֆղանցի օդաչուները հայրենիքից հեռացել են օգոստոսի 15-ին այն բանից հետո, երբ թալիբները նվաճել են երկրի մայրաքաղաքը՝ Քաբուլը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am