Թուրքիան մեկ տարով երկարաձգել է Ադրբեջանում թուրք զինվորականների գտնվելու մանդատը

Armenpress 21:42, 10 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի խորհրդարանն ընդունել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուղարկած օրենքի նախագիծը՝ Ադրբեջանում թուրք զինվորականների գտնվելու մանդատը ևս մեկ տարով երկարաձգելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է թուրքական TRT Haber-ը:

Օրենքում նշվել է նաև Ակնայում (Աղդամ) թուրք-ռուսական համատեղ մոնիթորինգային կենտրոնի գործունեության շարունակության կարևորությունը՝ ընդգծելով, թե դա «իր ներդրումն է բերում անվտանգության և կողմերի միջև վստահության մթնոլորտի ձևավորման գործում»:

Ադրբեջանում թուրք զինվորականների գտնվելու ժամկետը սպառվում էր նոյեմբերի 17-ին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am