Ադրբեջանը փորձել է դիրքային առաջխաղացում ապահովել ՀՀ սահմանի արևելյան ուղղությամբ. ՀՀ կողմից տուժածներ չկան

Armenpress 16:09, 14 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրեջանական ԶՈՒ ստորաբաժանումները նոյեմբերի 14-ին, ժամը 13։00-ի սահմաններում, փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ։ Սկսվել է ինտենսիվ փոխհրաձգություն։ Հայ դիրքապահները կանխել են հակառակորդի փորձերը՝ դիրքավորվել այդ տարածքում։ Իրադրությունը դեռևս շարունակում է լարված մնալ։ «Արմենպրես»-ին յս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից։

«Ներկա պահին, ռուսական կողմի միջնորդությամբ, ընթանում են բանակցություններ՝ իրադրության հանգուցալուծման ուղղությամբ։ Հայկական կողմից տուժածներ չկան»,- հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ հավելելով, որ պարբերաբար տեղեկատվություն կտրամադրեն իրադրության հետագա զարգացումների վերաբերյալ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am