Իրանում շուրջ հարյուր մարդ է տուժել երկրաշարժի հետեւանքով

Armenpress 11:37, 15 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի հարավում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով տուժածների թիվը հասել Է 99-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ISNA գործակալությունը՝ վկայակոչելով բժիշկներին:

Ավելի վաղ հաղորդվել Էր երկու զոհվածի եւ 27 տուժածի մասին:

«Ներկայում այդ 99 տուժածներից 10-ը հոսպիտալացվել են»,-գործակալությանը հայտնել Է Հորմոզգանի նահանգի բժշկական համալսարանի ներկայացուցիչ, ցնցումների պատճառով տուժած Ֆաթիմա Նուրուզյանը:

Նա նաեւ հավելել Է, որ 88 մարդ դուրս Է գրվել անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո:

6,0 մագնիտուդով երկու երկրաշարժ Է Իրանում տեղի ունեցել նոյեմբերի 14-ին:

Դրանց Էպիկենտրոնն ընկած Է Բենդեր-Աբաս քաղաքից (Հորմոզգանի նահանգ) մոտավորապես 60 կիլոմետր հեռավորության վրա: Գրանցվել են մի քանի հետցնցումներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am