Հայաստանում մեկ օրում հաստատվել է Covid-19-ի 572 դեպք. մահացել է 52 մարդ

Armenpress 11:14, 16 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նոյեմբերի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 329 հազար 913 դեպք, որոնցից 297 հազար 339 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 24 հազար 82 բուժառու: Ընդհանուր կատարվել է 2 միլիոն 260 հազար 268 թեստավորում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, ընդգծելով, որ վերջին մեկ օրում կատարվել է 7699 թեստավորում, հաստատվել է 572 նոր դեպք: Առողջացել է 1617, մահացել՝ 52 քաղաքացի:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7107 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1385 է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am