ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետերը ստորագրեցին 15 փաստաթուղթ

Armenpress 16:24, 19 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո ստորագրվեց 15 փաստաթուղթ, որոնք վերաբերվում էին արդյունաբերության, գյուղատնտեսության, առողջապահության ոլորտներին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները ստորագրել են նաև վարկային պատմությունների մասին տվյալների փոխանակման համաձայնագիրը։

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո ստորագրված փաստաթղթերի ցանկը տեղադրվել է այստեղ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am