Արցախի ԱԺ նախագահին ու ՏԿԵ նախարարին ընդունել է Ֆրանսիայի Բուշ- դյու-Ռոն դեպարտամենտի նախագահը

Armenpress 14:30, 20 Նոյեմբեր, 2021

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Ֆրանսիայում են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ նախարար Խանումյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացրել է, որ հանդիպում են ունեցել Բուշ- դյու-Ռոն դեպարտամենտի նախագահ, էքս-Մարսել-Պրովանս մետրոպոլի նախագահ Մարտին Վասալի հետ։ Քննարկվել են Ֆրանսիայի և Արցախի միջև ապակենտրոնացված համագործակցության  զարգացման հեռանկարները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am