Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում կպատասխանի լրատվամիջոցների և ՀԿ-ների ներկայացուցիչների հարցերին

Armenpress 13:36, 22 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 23-ին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում կպատասխանի լրատվամիջոցներրի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հարցերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Սիրելի հայրենակիցներ, ԶԼՄ-ների եւ հասարակական կազմակերպությունների հարգելի ներկայացուցիչներ. վաղը՝ նոյեմբերի 23-ին, ժամը 20.00՝ ֆեյսբուքյան իմ այս էջի եթերում կպատասխանեմ լրատվամիջոցների եւ հասարակական կազմակերպությունների հարցերին:

ԶԼՄ-ները եւ հ/կ-ները այսօր մինչեւ ժամը 20.00-ն կարող են իրենց հարցերը ուղարկել press@gov.am էլ. փոստին: Հարցուպատասխանի տեւողությունը կլինի 1.5-ից 2 ժամ»,- գրել է Փաշինյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am