ԱՄՆ-ը դեկտեմբերին «Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովին» Է հրավիրել 110 երկրներ եւ տարածքներ

Armenpress 09:53, 24 Նոյեմբեր, 2021

 ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները դեկտեմբերին կայանալիք «Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովի» Է հրավիրել110 երկրներ եւ տարածքներ, գագաթնաժողով, որը տեղի կունենա տեսակոնֆերանսի ձեւաչափով:

Ցանկը հրապարակվել Է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Հրավիրվածների թվում, մասնավորապես, բացակայում են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը եւ Չինաստանը: Ըստ որում մասնակիցների թվում նշված Է Տայվանը, որն, ըստ ՉԺՀ-ի պաշտոնական դիրքորոշման, որը պաշտպանում Է երկրների մեծ մասը, Չինաստանի նահանգներից մեկն Է:

Ցանկում նաեւ կան Եվրամիության մեջ մտնող բոլոր երկրերը, բացառությամբ Հունգարիայի: Փաստաթղթի համաձայն՝ գագաթնաժողովին չի հրավիրվել նաեւ Թուրքիան: Նախկին ԽՍՀՄ-ի պետությունների թվում մասնակիցների ցանկում նշված են միայն Հայաստանը, Վրաստանը, Լատվիան, Լիտվան, Մոլդովան, Ուկրաինան եւ Էստոնիան:

Մերձավոր Արեւելքի երկրների թվում հիշատակված են Իսրայելը եւ Իրաքը, սակայն հրավիրված չեն ԱՄՆ-ի որոշ այլ ավանդական դաշնակիցներ, ինչպիսիք են Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Հորդանանը, Կատարը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները: Վաշինգտոնը մտադիր Է «Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովն» անցկացնել դեկտեմբերի 9 – 10-ը տեսակոնֆերանսի ռեժիմով, որտեղ կհավաքվեն երկրների ղեկավարներ, իրավապաշտպաններ, եւ գործարարներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am