Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 860 նոր դեպք. մահացել է 23 մարդ

Armenpress 11:22, 24 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանում նոյեմբերի 24-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 335 հազար 738 դեպք, որից 309 հազար 861-ը`առողջացած, 7379-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 17 հազար 88 բուժառու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: 

Վերջին մեկ օրում կատարվել է 8313 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 860  նոր դեպք, առողջացել է 939 քաղաքացի, արձանագրվել է մահվան 23 դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 326 հազար 835-ի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am