Ալեքսեյ Օվերչուկը հանդիպել է Իլհամ Ալիևի հետ

Armenpress 12:49, 24 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ  Ալեքսեյ Օվերչուկը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ալեքսեյ Օվերչուկը ընդգրկված է եռակողմ (Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան) աշխատանքային խմբում, որում կողմերը քննարկում են Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հեռանկարները, և ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի և Ադրբեջանի նախագահի 2021թ. հունվարի 11-ի հայտարարության շրջանակներում իրականացվող աշխատանքի հետագա ընթացքը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am