Ֆրանսիայի ափերի մոտ փախստականների նավ է խորտակվել

Armenpress 21:30, 24 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի ափերի մոտ փախստականների տեղափոխող նավ է խորտակվել՝ առնվազն 27 մարդու մահվան պատճառ դառնալով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը մեկնել է դեպքի վայր:

Նշվում է, որ փախստականները մտադիր են եղել հասնել Մեծ Բրիտանիա:

Վերջին շրջանում փախստականների տարբեր խմբեր փորձում են հատել Լա Մանշ նեղուցն ու հայտնվել Մեծ Բրիտանիայում, որտեղ նրանք ակնկալում են օգտվել գործող սոցիալական ծրագրից, որը նրանց թույլ կտա ստանալ փախստականի կարգավիճակ ու ֆինանսական նպաստ:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am