Թալիբներն Աֆղանստանում կանաբիսի վերամշակման ձեռնարկություն են բացում

Armenpress 12:10, 25 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսին Աֆղանստանը նվաճած «Թալիբան» շարժումը հայտարարել Է երկրում կանաբիսի վերամշակման ձեռնարկություն ստեղծելու մտադրության մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Թալիբների ՆԳ նախարարության հաղորդագրության մեջ ասվում Է, որ ձեռնարկությունն ստեղծվելու Է Cpharm ընկերության օգնությամբ:

Գերատեսչությունը մանրամասներ չի հայտնում այդ ընկերության մասին, սակայն Aamaj News լրատվական գործակալությունը նշում Է, որ այն բազավորված Է Ավստրալիայում:

Թալիբների ՆԳ նախարարության մամուլի կենտրոնի պետ Սայիդ Հոսթին Twitter-ում գրել Է, որ այդ ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպում Է ունեցել ներքգործնախարարի թմրանյութերի դեմ պայքարի գծով տեղակալը:

«Cpharm-ը 450 միլիոն դոլար Է ներդնում Աֆղանստանում հաշիշի վերամշակման ձեռնարկություն ստեղծելու գործում: Ընկերության հետ պարտավորագրի բոլոր փուլերն ավարտվել են, եւ մի քանի օր անց նախագիծը պաշտոնապես կգործարկվի, ինչը աշխատատեղեր կստեղծի բազմաթիվ քաղաքացիների համար»,-հաղորդել Է Հոսթին:

Նրա խոսքով՝ այդ ձեռնարկության արտադրանքը կօգտագործվի դեղամիջոցների եւ կրեմների արտադրության բնագավառում:

Միեւնույն ժամանակ ավստրալական Cpharm ընկերությունն ինքը հաղորդել Է, որ ոչ մի ձեւով կապված չԷ «Թալիբան»-ի եւ կանաբիսի հետ, ինչպես նաեւ գաղափար չունի, թե որտեղից Է հայտնվել թալիբների ՆԳ նախարարության նման մամուլի տեղեկագիրը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am