Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 675 նոր դեպք. մահացել է 40 մարդ

Armenpress 11:23, 26 Նոյեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանում նոյեմբերի 26-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 337 հազար 5 դեպք, որոնցից 312 հազար 617-ը`առողջացած, 7459-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15 հազար 498 բուժառու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: 

Վերջին մեկ օրում կատարվել է 7745 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 675 նոր դեպք, առողջացել է 1539 քաղաքացի, արձանագրվել է մահվան 40 դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 347 հազար 246 -ի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am